Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասում է, որ Սբերբանկը, ամենայն հավանականությամբ, կներառվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասում է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի վրա աշխատում է, հավանաբար կներառի «Սբերբանկը»։ Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահը գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Եվրամիությունը չի դիտարկում ուղղակի արգելելու Ռուսաստանից նավթի արտահանումը, քանի որ դա կբերի «սև ոսկու» գների բարձրացման և, ի վերջո, Պուտինի ամրապնդման։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ փոխարենը Եվրահանձնաժողովն աշխատում է այսպես կոչված Խելացի մեխանիզմ, որը Եվրամիությանը թույլ կտա նոր պատժամիջոցների փաթեթում ներառել ռուսական նավթը։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ ինքը համոզված է, որ Եվրամիության կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներն արդյունավետ են, և դրանք անխուսափելիորեն կհանգեցնեն Ռուսաստանի դեֆոլտի։
Միաժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրամիությունը պետք է ժամանակին զենքով օգնություն ցուցաբերի Ուկրաինային, քանի որ միայն դա կփրկի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում։