«Ուոլ Սթրիթ Ջորնալ».- Ռուսական նավթարդյունահանողները պատժամիջոցներից մեկ քայլ առաջ են, չնայած էմբարգոյին, ռուսական նավթը դեռ մտնում է ԱՄՆ-ի տարածք

13:38, 02.06.2022

Ռուսաստանի նավթարդյունահանողները մեկ քայլ առաջ են պատժամիջոցներից,- այս ասվում է Wall Street Journal-ի հոդվածում:

Ամերիկյան հրատարակության տվյալներով՝ չնայած էմբարգոյին, ռուսական նավթը դեռ մտնում է ԱՄՆ-ի տարածք։

The Wall Street Journal-ը գրում է, որ նավթի փոխադրողներն ու արտադրողները շուկաներ են մատակարարում ռուսական արտադրանքը՝ ծածկելով ծագման վայրը։

Ըստ լրատվամիջոցների՝ վառելիքը, որը, ենթադրաբար, մասամբ պատրաստված է ռուսական հում նավթից, անցած ամիս առաքվել է Նյու Յորք և Նյու Ջերսի:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավթը ԱՄՆ-ի տարածք է մտել Սուեզի ջրանցքով և Ատլանտյան օվկիանոսով հնդկական նավթավերամշակման գործարաններից, որոնք ռուսական նավթի հիմնական գնորդներն են։

Հրատարակությունը գրում է, որ ռուսական արտադրության նավթը նավերով մղվում է նաև Միջերկրական և Սև ծովեր, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ, այնուհետև, փոփոխված ծագման նշումով, մատակարարվում է ոչ միայն Չինաստան և Հնդկաստան, այլ նաև դեպի եվրոպական երկրներ։

Նմանատիպ