Ուկրաինայի Ռադան պաշտոնից հեռացրել է ժողովրդական պաշտպան Լյուդմիլա Դենիսովային
Լյուդմիլա Դենիսովան ազատվել է Ուկրաինայի օմբուդսմենի պաշտոնից։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովայի պաշտոնանկությանն աջակցել է 234 պատգամավոր։
Ուկրաինական լրատվամիջոցների մոտ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Պավել Ֆրոլովը նշել է Լյուդմիլա Դենիսովային պաշտոնանկ անելու մի քանի պատճառ՝ մարդասիրական միջանցքների կազմակերպման ժամանակ, գերիների պաշտպանության և փոխանակման ժամանակ, բռնազավթված տարածքներից քաղաքացիների և երեխաների արտաքսման ժամանակ և իրավապաշտպան այլ միջոցառումների ժամանակ իրավասությունների սիստեմատիկ կերպով չկատարում։ Լրատվամիջոցները նաև կենտրոնացել են օկուպացված տարածքներում բռնությամբ իրականացված սեռական հանցագործությունների և երեխաների բռնաբարությունների բազմաթիվ մանրամասների վրա, որոնք ապացույցների վրա չեն հիմնված և վնասել են միայն Ուկրաինային:
Բացի այդ, ըստ Պավել Ֆրոլովի, Լյուդմիլա Դենիսովան փետրվարի 24-ից տևական ժամանակ ոչ աշխատանքային առաքելություններով գտնվում էր արտասահմանում։
Սակայն Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ Դենիսովան ավելի քիչ համակարգված է եղել նախագահի աշխատակազմի հետ։ Միաժամանակ, ինչպես գրում են լրատվամիջոցները, պատերազմից առաջ Դենիսովան քննադատել է կառավարության գործողություններն ընդդեմ ընդդիմության և խստորեն դատապարտել Զելենսկու նախաձեռնությունը՝ ընդունել օլիգարխների մասին օրենք։