Ուկրաինական լրատվամիջոցներ – Ուկրաինայի անվտանգության ծառայությունը միաժամանակ հարձակվել է Ռուսաստանի Դաշնության չորս ռազմական օդանավակայանների վրա
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը միաժամանակ հարձակվել է Ռուսաստանի Դաշնության չորս ռազմական օդանավակայանների վրա, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին։
«Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Մալուկի շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունը հասկացավ «ապազինվորականացում» բառի իրական իմաստը», – ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է աղբյուրը։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3: Հարձակումների տեսքով ռուսական ավիացիան կրել է ավելի քան 2 միլիարդ դոլարի վնաս։