Ուկրաինական բանակը Ռոստովի մարզում ռմբակոծել է անօդաչու թռչող սարքերի պահեստը, ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ոչնչացվել է հետախուզական անօդաչու թռչող սարքերի պահեստ
Ուկրաինական բանակը Ռուսաստանի Ռոստովի մարզում ռմբակոծել է անօդաչու թռչող սարքերի պահեստը։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարձակումն իրականացրել է «Նեպտուն» հրթիռով։
Ըստ տեղեկությունների՝ առաջին փուլում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը «խեղել են» ռուսական հակաօդային պաշտպանությունը, իսկ հետո «Նեպտունը» հարվածել է օբյեկտին։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոչնչացվել է հետախուզական անօդաչու թռչող սարքերի պահեստ։
Ռուսաստանն օգտագործում է այս սարքերը ուկրաինական քաղաքների և առաջնագծում ռմբակոծությունների ժամանակ հարձակումները շտկելու համար: