Ուկրաինական բանակը կարողացել է հետ մղել ռուսական հարձակումները Դոնեցկի և Խերսոնի մարզերում
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն՝ ուկրաինական բանակը կարողացել է հետ մղել ռուսական հարձակումները Դոնեցկի և Խերսոնի մարզերում։
Նրանց տվյալներով՝ ռուսական բանակը հարձակողական գործողություններ էր իրականացնում Դոնեցկի մարզում մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բախմուտ քաղաքի և Ուգլեգորսկի ՋԷԿ-ի մոտ, սակայն, ինչպես հայտարարել են Ուկրաինայի Գլխավոր շտաբում, ռուսական գործողություններն անհաջող են եղել։ Բացի այդ, ռուսական բանակը փորձել է գրոհել Ավդեևկայի շրջանում, սակայն ուկրաինացիներին հաջողվել է հետ շպրտել նրանց։
«Մարտական գործողությունները շարունակվում են Դոնեցկ-Պեսկի և Նովոսելովկա-Ալեքսանդրոպոլի ուղղություններով»,- ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ։