ՈՒշանգի Մարգիանին Տոկիոյում ընթացող մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ
ՈՒշանգի Մարգիանին Տոկիոյում ընթացող մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ

Վրաստանի ձյուդոի ազգային հավաքականի անդամ, աշխարհի առաջնության մրցանակակիր ՈՒշանգի Մարգիանին (90կգ.) Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող Ձիգարո Կանոյի անվան մրցաշարում զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը:

Որոշիչ փուլում վրաց մարզիկը պարտության է մատնել պանամերիկյան բաց առաջնության հաղթող բրազիլացի Էդուարդո Բետոնիին:

Զուգահեռաբար հանդես է եկել նաև Վրաստանի հավաքականի ավագ, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության մրցանակակիր Վառլամ Լիպարտելիանին (100 կգ.): Վրաց մարզիկը անցել է առաջին փուլը, սակայն ցավոք 1/8-րդ եզրափակիչում պարտվել է ճապոնացի Կենտարո Իիդայի մոտ և դուրս մնացել մրցաշարից:

 

 

Թողնել մեկնաբանություն