Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը տեղի է ունենալու մայիսի 20-ին
Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը տեղի է ունենալու մայիսի 20-ին

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը տեղի է ունենալու մայիսի 20-ին:

Խորհրդարանի որոշմամբ, երդմնակալության արարողությունը սկսվելու է ժամը 10.00-ին, խորհրդարանի նիստերի դահլիճում:։

ՈՒկրաինական մամուլի լրատվությամբ, մայիսի 10-ին, Զելենսկին դիմել է ռադային երդմնակալությունը մայիսի 19-ին անցկացնելու վերաբերյալ, սակայն այդ նախաձեռնությանը չեն աջակցել:

Ընթացիկ տարի, մայիսի 19-ին նշվում է ռեպրեսիաների ենթարկվածների հիշատակի օրը, այդ է հանդիսացել երդմնակալության ամսաթվի փոփոխման հիմքը: