Վլադիմիր Զելենսկին Թրամփից խնդրել է Ուկրաինայի համար 50-ամյա անվտանգության երաշխիք, ԱՄՆ նախագահը խոստացել է քննարկել այդ հարցը
Վլադիմիր Զելենսկին Թրամփից խնդրել է Ուկրաինայի համար 50-ամյա անվտանգության երաշխիք, ԱՄՆ նախագահը խոստացել է քննարկել այդ հարցը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ խնդրել է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ 30-50 տարվա ժամկետով։

Նշենք, որ ներկայում կողմերը քննարկում են 15-ամյա անվտանգության երաշխիքների հնարավորությունը, որոնք կարող են երկարաձգվել։

«Ես Թրամփին ասացի՝ մեր մոտ պատերազմը արդեն գրեթե 15 տարի է, շարունակվում է, ուստի շատ կցանկանայինք, որ երաշխիքները լինեին ավելի երկարատև։ Ես նրան ասացի, որ Ուկրաինան շատ է ցանկանում քննարկել 30, 40 կամ 50 տարվա երաշխիքների տրամադրման հնարավորությունը», – ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայում ռազմական դրության ռեժիմը կավարտվի միայն այնպիսի անվտանգության երաշխիքների ստանալուց հետո, որոնք կընդունվեն ԱՄՆ Կոնգրեսի և Ուկրաինայի խորհրդարանի կողմից։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հրադադարն առանց անվտանգության երաշխիքների չի նշանակում պատերազմի ավարտ։

Զելենսկին ընդգծել է, որ այդ երաշխիքները պետք է ներառեն մոնիթորինգ և գործընկերների ֆիզիկական ներկայություն տեղում։