Վլադիմիր Զելենսկին օկուպացիոն գծում է` Էնգուրիի կամրջի մոտ
Վլադիմիր Զելենսկին օկուպացիոն գծում է` Էնգուրիի կամրջի մոտ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օկուպացիոն գծում է: Զելենսկին Էնգուրիի կամուրջ է մեկնել Եվրամիության դիտորդական առաքելության, Վրաստանի տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարարի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Ուկրաինայի նախագահը տեղում ծանոթացել է ներկա իրավիճակին:

Վլադիմիր Զելենսկին Վրաստան է ժամանել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով:

Այսօր Ուկրաինայի նախագահը կմասնակցի Բաթումիի «Եվրամիության գրավչության ուժը և տարածաշրջանի վերափոխումը» 17-րդ միջազգային համաժողովին, որի շրջանակներում կկայանա «Արևելյան գործընկերության» ասոցացված երկրների ղեկավարների հանդիպումը: Միջոցառումը կբացի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: