Վոլոդիմիր Զելենսկին կնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Լիտվա
Վոլոդիմիր Զելենսկին կնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Լիտվա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում՝ կնոջ հետ։

Զելենսկին նախատեսում է Լյուբլինի եռանկյունու ձևաչափով հանդիպումներ անցկացնել նախագահ Գիտանաս Նաուսեդայի և իր լեհ գործընկեր Կարոլ Նավրոցկու հետ, որից հետո առաջնորդները կանցկացնեն համատեղ խորհրդակցություն։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ երեք երկրների նախագահները կմասնակցեն նաև Հունվարյան ապստամբության 163-ամյակին նվիրված միջոցառումներին։