Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, որը կներառի զրոյական մաքսատուրքեր
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, որը կներառի զրոյական մաքսատուրքեր

Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը քննարկում է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հնարավորությունը։

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը պետք է դառնա պատերազմից հետո Ուկրաինայի տնտեսական վերականգնման լայնածավալ ծրագրի մի մասը։

Զելենսկու հայտարարության համաձայն՝ համաձայնագիրը նախատեսում է զրոյական մաքսատուրքեր ԱՄՆ-ի հետ առևտրի համար, և հնարավոր է՝ այն տարածվի Ուկրաինայի որոշ արդյունաբերական շրջանների վրա։

Նա ընդգծել է, որ նման պայմանավորվածությունը կստեղծի Ուկրաինայի համար շատ կարևոր առավելություն հարևան երկրների համեմատ, ինչպես նաև կնպաստի արտաքին ներդրումների և բիզնեսի ներգրավմանը.

«Սա կարող է դառնալ տնտեսապես անվտանգության լրացուցիչ երաշխիք», – նշել է Զելենսկին և հավելել, որ այս առաջարկի մանրամասները քննարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Նա նաև հաստատել է, որ Թրամփի հետ հանդիպումը կկայանա կամ ԱՄՆ-ում, կամ Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան քննարկում է նաև ԱՄՆ-ի կողմից առաջարկված գաղափարը՝ հնարավոր հրադադարի պայմաններում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ։

«Ձևաչափը բարդ է, բայց արդար», – ասել է նա։

Միաժամանակ, Զելենսկին մեկ անգամ ևս շեշտել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս։