Վլադիմիր Զելենսկին և Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել
Վլադիմիր Զելենսկին և Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց է կայացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։

Ուկրաինայի նախագահը Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյային տեղեկացրել է հերթական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման ողբերգական հետևանքների մասին։

Ղեկավարները մանրամասն քննարկել են նաև հարևան երկրների կողմից ուկրաինական գյուղմթերքի արտահանման արգելքը։

Զելենսկին իր մտահոգությունն է հայտնել նշված որոշման կապակցությամբ և նշել, որ նմանատիպ քայլերը Ասոցացման համաձայնագրի և այն պայմանագրերի կոպիտ խախտում են, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը։

Ուկրաինայի նախագահի վարչակազմի տվյալներով՝ Վլադիմիր Զելենսկին Շառլ Միշելին խնդրել է իրավիճակի հավասարակշռված լուծում գտնել, ինչը նշանակում է կառուցողական ուղիներ գտնել՝ հաշվի առնելով ԵՄ օրենսդրությունը և բոլոր կողմերի շահերը։