Վլադիմիր Զելենսկիի կնոջը երկկողմանի թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց
Ուկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկու կինը ՝ Ելենա Զելենսկան, երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին տեղեկությունը տարածում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը:
Հիշեցնենք, Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ անցած շաբաթ հաստատվել էր կորոնավիրուս, չնայած դրան նա ախտանիշներ չուներ և տանը գտնվում էր մեկուսացման մեջ:
Նախագահի աշխատակազմի տեղեկատությամբ, Ելենա Զելենսկայի վիճակը կայուն է: