Վլադիմիր Զելենսկի. Եկել է ժամանակը, որ Ռուսաստանին սահմանվեն այնպիսի էներգետիկ պատժամիջոցներ, որոնք ոչ միայն կսահմանափակեն Մոսկվայի համար նավթից ու գազից ստացվող գումարները, այլև կվերականգնեն արդարությունը

11:20, 03.09.2022

Եկել է ժամանակը, որ Ռուսաստանին սահմանվեն այնպիսի էներգետիկ պատժամիջոցներ, որոնք ոչ միայն կսահմանափակեն Մոսկվայի համար նավթից ու գազից ստացվող գումարները, այլև կվերականգնեն արդարությունը,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ այլ տեսաուղերձում։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի պաշտպանությունը Եվրոպայի և ժողովրդավարական աշխարհի պաշտպանությունն է։

«Հենց այս տեսանկյունից մենք պետք է նայենք G7-ի կողմից այսօր համաձայնեցված որոշմանը ռուսական նավթի գնի սահմանափակման վերաբերյալ։ Երբ այս մեխանիզմը գործարկվի, այն կդառնա քաղաքակիրթ պետությունների, էներգետիկ շուկաների և Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքից պաշտպանվելու կարևոր տարր։ Իհարկե, անհրաժեշտ է ռուսական գազի գնի վերին սահման սահմանել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ