Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խոչընդոտ խաղաղության ճանապարհին, հիմա մեր գործընկերները պետք է որոշեն՝ առաջ կգնա՞ դիվանագիտությունը, թե՞ ոչ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ ԱՄՆ-ում այցով գտնվող ուկրաինական պատվիրակությունը պետք է ամերիկյան կողմին ներկայացնի ռուսական հարվածների վերաբերյալ իրական տեղեկատվություն։ Նրա խոսքով՝ ռուսական ահաբեկչության հետևանքներից են դիվանագիտական գործընթացի վարկաբեկումը և երկխոսության հնարավորությունների վատթարացումը։
«Այս ահաբեկչության հետևանքներից մեկն է դիվանագիտական գործընթացի վարկաբեկումը. մարդիկ կորցնում են հավատը դիվանատության հանդեպ, իսկ ռուսական հարձակումները մշտապես քայքայում են նույնիսկ այն սահմանափակ հնարավորությունները երկխոսության համար, որոնք նախկինում գոյություն ունեին։ Ամերիկյան կողմը պետք է սա գիտակցի», – ասել է Զելենսկին։
Բացի այդ, նա ընդգծել է այն փաստաթղթերի շուրջ առաջընթացի անհրաժեշտությունը, որոնք ներկայումս մշակման փուլում են։
«Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խոչընդոտ խաղաղության ճանապարհին, և այժմ մեր գործընկերներն են, ովքեր պետք է որոշեն՝ առաջ կգնա՞ դիվանագիտությունը, թե ոչ», – նշել է նա։