Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանին սահմանափակող բոլոր պատժամիջոցները նպաստում են խաղաղությանը, Ուկրաինան ամրապնդող բոլոր զենքերը նպաստում են խաղաղությանը

10:38, 05.08.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ռուսաստանը պատերազմը շարունակում է միայն մեկ պատճառով, նրանք ունեն փող՝ շարունակելու մարտական գործողությունները։ Հենց այդ պատճառով, Զելենսկու կարծիքով, յուրաքանչյուր պատժամիջոց, որը սահմանափակում է Ռուսաստանին, նպաստում է խաղաղության հաստատմանը։

«Յուրաքանչյուր պատժամիջոց, որը սահմանափակում է Ռուսաստանին, նպաստում է խաղաղության հաստատմանը։ Յուրաքանչյուր զենք, որը ուժեղացնում է Ուկրաինան, նպաստում է խաղաղության հաստատմանը։ Յուրաքանչյուր քաղաքական քայլ, որը մեկուսացնում է Ռուսաստանին, նպաստում է խաղաղության հաստատմանը», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցում։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը շեշտել է ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի դերը հակամարտության ավարտման գործում։

«Շնորհակալ եմ նախագահ Թրամփին պատերազմի ավարտին հասնելու ձգտման և Միացյալ Նահանգների համապատասխան ճնշման համար․ Ռուսաստանում տրամադրությունների փոփոխությունը արդեն զգացվում է», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրոպայի և աշխարհի բոլոր այն երկրներին, որոնք, ԱՄՆ-ի հետ միասին, աջակցում են Ուկրաինային։

Նմանատիպ