Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի հետ սկսվել է Ղրիմի օկուպացիայից և պետք է ավարտվի Ղրիմի ազատագրմամբ
Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի հետ սկսվել է Ղրիմի օկուպացիայից և պետք է ավարտվի Ղրիմի ազատագրմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմը սկսվել է Ղրիմի օկուպացմամբ և պետք է ավարտվի Ղրիմի ազատագրմամբ։

«Այսօր մեծ ուշադրություն է դարձվում Ղրիմի թեմային, և դա ճիշտ է, քանի որ Ղրիմը Ուկրաինա է, և մենք երբեք չենք հրաժարվի դրանից։ Չենք մոռանա, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սկսվել է Ղրիմի օկուպացիայից և պետք է ավարտվի Ղրիմի ազատագրմամբ։ Այսօր անհնար է ասել, թե դա երբ կլինի, բայց մենք ամեն օր նորություններ ենք ավելացնում Ղրիմի ազատագրման բանաձեւին։ Ես գիտեմ, որ մենք վերադառնալու ենք ուկրաինական Ղրիմ: Ռուսաստանը Ղրիմը, որը համարվում էր Եվրոպայի լավագույն վայրերից մեկը, դարձրեց ամենավտանգավոր շրջաններից մեկը։ Ռուսաստանը Ղրիմ բերեց լայնածավալ ռեպրեսիաներ, բնապահպանական և տնտեսական խնդիրներ, պատերազմ», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ղրիմում օկուպանտների առկայությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի և աշխարհի համար։