Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանը ներկայումս օկուպացրել է Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը

16:27, 02.06.2022

Ռուսաստանը ներկայումս օկուպացրել է Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը, – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լյուքսեմբուրգի ժողովրդին ուղղված տեսաուղերձում։

«Ռուսական բանակը ներխուժել է Ուկրաինայի 3 620 բնակավայր։ Դրանցից մեզ հաջողվել է ազատագրել 1017-ը, 2603-ը դեռ պետք է ազատագրենք։ Այսօրվա դրությամբ օկուպանտները վերահսկում են մեր տարածքի 20 տոկոսը՝ գրեթե 125 հազար քառակուսի կիլոմետր: Սա շատ ավելին է, քան Բենիլյուքսի երկրները միասին վերցրած»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով, Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմը սկսել է շատ ավելի վաղ՝ 2014 թվականին:

Նմանատիպ