Ռեժիմները պետք է անհապաղ կանգնեցվեն. այդպես պետք է տեղի ունենար նաև Պուտինի դեպքում՝ Վրաստանում պատերազմից հետո, Սիրիայից հետո, 2014 թվականին Ղրիմի օկուպացիայից հետո. այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ աշխարհը պետք է ավելի ժամանակին և արագ քայլեր ձեռնարկի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի ռեժիմների դեմ։
«Այսօր իրանցիներն աշխարհից սպասում են այն, ինչին մենք էինք սպասում փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց՝ միասնություն, նպատակասլացություն, արագություն և աջակցություն: Այնպիսի ռեժիմներին, ինչպիսին Իրանն է, չպետք է ժամանակ տալ: Երբ նրանք ժամանակ ունեն, ավելի շատ մարդկանց են սպանում: Նրանք պետք է անհապաղ կանգնեցվեն: Սա հենց այն է, ինչ պետք է տեղի ունենար Այաթոլլահի դեմ այն բոլոր պատերազմներից հետո, որոնք սկսել է նրա ռեժիմը: Այդպես պետք է լինի նաև Պուտինի դեպքում՝ Վրաստանում պատերազմից հետո, Սիրիայից հետո, 2014 թվականին Ղրիմի օկուպացիայից հետո», – հայտարարել է Զելենսկին: