Վլադիմիր Զելենսկի. Իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ, Զապոռոժյեի ատոմակայանի ցանցից ցանկացած անջատում նրան ​​կրկին կդնի աղետի եզրին
Վլադիմիր Զելենսկի. Իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ, Զապոռոժյեի ատոմակայանի ցանցից ցանկացած անջատում նրան ​​կրկին կդնի աղետի եզրին

Իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ, Զապոռոժյեի ատոմակայանի ցանցից ցանկացած անջատում նրան ​​կրկին կդնի աղետի եզրին,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում։

Զելենսկու խոսքով՝ շատ կարևոր է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը ժամանի կայան։

«Մեր միջուկային ոլորտի մասնագետներին՝ էներգետիկ ոլորտի բոլոր մասնագետներին, հաջողվում է Զապոռոժյեի ատոմակայանը պաշտպանել ամենավատ սցենարից, որը մշտապես հրահրվում է ռուսական ուժերի կողմից։ Կայանը հաջողությամբ միացել է ցանցին: Այն էներգիա է արտադրում Ուկրաինայի համար։ Ուզում եմ ընդգծել, որ իրավիճակը շարունակում է մնալ շատ ռիսկային և վտանգավոր։ Երեկվա իրադարձությունների ցանկացած կրկնություն, այսինքն՝ կայանի ցանցից ցանկացած անջատում, ցանկացած գործողություն Ռուսաստանի կողմից, որը կարող է հրահրել ռեակտորների անջատում, կայանը կրկին կդնի աղետի եզրին։ Ուստի շատ կարևոր է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը հնարավորինս արագ հասնի կայան և մշտապես օգնի մեզ կառավարել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող ատոմակայանը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ ուկրաինացի դիվանագետներն ու գործընկերները շարունակում են ամենօրյա պայքարը Զապոռոժյեի ատոմակայանի անվտանգության համար։