Վլադիմիր Զելենսկի. Դոնալդ Թրամփը կարող է վճռորոշ դեր խաղալ պատերազմի ավարտի հարցում

10:25, 03.01.2025

Դոնալդ Թրամփը կարող է վճռորոշ դեր խաղալ պատերազմի ավարտի հարցում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահը կարող է օգնել իրենց կանգնեցնել ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին։

«Թրամփը կարող է վճռորոշ դառնալ։ Մեզ համար դա ամենակարեւորն է, նրա առանձնահատկությունները կարեւոր են։ Նա կարող է կանգնեցնել Պուտինին։ Ավելի արդար կլինի ասել, որ նա կարող է օգնել մեզ կանգնեցնել Պուտինին։ Նա կարող է դա անել: Ես հավատում եմ, որ նա ուժեղ է և անկանխատեսելի: Ցանկանում եմ, որ Թրամփի անկանխատեսելիությունն առաջին հերթին ազդի Ռուսաստանի վրա։ Կարծում եմ, որ նա իսկապես ցանկանում է ավարտել պատերազմը։ Կարծում եմ՝ դա ճիշտ է»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ