Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել են հեռախոսազրույցի ժամանակ
Լեռնային Ղարաբաղի հարցն էր հեռախոսազրույցի հիմնական թեման, որը կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
Կռեմլի մամուլի ծառայության տեղեկությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ռուս գործընկերոջը շնորհավորել է ծննդյան տոնի առթիվ, որից հետո առաջնորդները քննարկել են Ղարաբաղի հարցը: