Վլադիմիր Պուտինն ասում է, որ ռուսական զորքերը այժմ ավելի լավ առաջընթաց են գրանցում Ուկրաինայի արևելյան շրջաններում, քան նախկինում

17:15, 02.09.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս զինվորականներն այժմ ավելի լավ առաջընթաց են գրանցում Ուկրաինայի արևելյան շրջաններում, քան նախկինում։

Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Տուվայի N2 դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ։

«Երկար ժամանակ մենք Դոնբասում հարձակման նման տեմպ չենք ունեցել։ Հիմա մենք չենք խոսում 200-300 մետրով առաջ գնալու մասին։ Ռուսական զինված ուժերն արդեն վերահսկում են տարածքները ոչ թե 200-300 մետրով, այլ քառակուսի կիլոմետրով»,- ասել է Պուտինը։

Նմանատիպ