Վլադիմիր Պուտինն արգելել է երկրից ավելի քան մեկ միլիոն ռուբլի կանխիկ դրամի դուրսբերումը Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան
MOSCOW REGION, RUSSIA - NOVEMBER 17, 2021: Russia's President Vladimir Putin is seen in his office at the Novo-Ogaryovo residence during a video conference meeting on issues of the development of genetic technologies. Mikhail Metzel/TASS ñ????Ä. ?????????Ä ???????. ????????? ñë ¨??????? ????? ? ????-??????? ? ?????? ???????????????? ?? ????????? ?? ???????? ???????Ä ???????????? ??????????. ?????? ???????/POOL/ì?óó
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է երկրից ավելի քան մեկ միլիոն ռուբլի կանխիկ դրամի դուրսբերումը Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։
Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին նշված երկրներ կանխիկ դրամի դուրսբերումն ամբողջությամբ արգելվում է՝ անկախ գումարի չափից։
Հրամանագիրը նախատեսում է նաև բացառություններ։ Մասնավորապես, սահմանափակումները չեն վերաբերի իրավաբանական անձանց կողմից կանխիկ դրամի տարանցիկ փոխադրմանը և արտերկրում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ապահովման համար գումարի դուրսբերմանը։
Մնացած դեպքերում կանխիկ դրամի դուրսբերումը հնարավոր կլինի կառավարության կողմից սահմանված օդանավակայաններից։ Անձը պետք է իր հետ ունենա բանկային քաղվածք, որը կհաստատի, որ գումարը հանվել է այն անձի հաշվից, ով այն տեղափոխում է։
Արգելքը խախտելու դեպքում գումարը կբռնագրավվի։ Իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից դրամական միջոցները կբռնագրավվեն ամբողջությամբ, իսկ ֆիզիկական անձանցից՝ թույլատրված մեկ միլիոն ռուբլին գերազանցող չափով։
Ի գիտություն, նոր հրամանագրով խստացվում են կանխիկ դրամի և ոսկու դուրսբերման նկատմամբ սահմանված սահմանափակումները, որոնք Պուտինը մտցրել էր 2026 թվականի ապրիլին։