Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահի վարչակազմը։

Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով՝ զրույցը հանդիսացել է հոկտեմբերի 9-ին ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում անցկացված քննարկման շարունակությունը։

Երկրների ղեկավարները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և իրականացնելու համատեղ նախագծեր։ Ռուսական աղբյուրների համաձայն՝ զրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտներ, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։