Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի հետ

13:40, 06.08.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի հետ։

Սթիվ Վիտկոֆն այսօր ժամանել է Մոսկվա։ Օդանավակայանում նրան դիմավորեց Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Սթիվ Վիտկոֆը այս տարի Ռուսաստան է այցելել հինգերորդ անգամ։ Նրա վերջին այցը Մոսկվա տեղի է ունեցել ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին, նա Սանկտ Պետերբուրգում էր։

Նմանատիպ