Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունները կարող է հարմար վայր լինել Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունները կարող է հարմար վայր լինել Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունները կարող է հարմար վայր լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։

«Մենք շատ ընկերներ ունենք, որոնք պատրաստ են օգնել մեզ կազմակերպել նման միջոցառում։ Այդպիսի ընկերներից մեկը Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահն է։ Կարծում եմ՝ մենք կբանակցենք, բայց սա ամենահարմար վայրերից մեկը կլինի», – ասել է Պուտինը։

Պուտինը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման համար պայմաններ ստեղծելը դեռևս հեռավոր հեռանկար է։

Տեղեկատվության համար, օգոստոսի 7-ին Կրեմլը հաստատել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին։