Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում։
Բանակցություններին մասնակցել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայի հարցը։ Ինչպես հայտնի է, հանդիպումից հետո կողմերը որևէ մեկնաբանություն չեն արել այս հարցի վերաբերյալ։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պլանավորում է հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։