Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցը
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցը

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության աճը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը տնտեսական օգուտներ է բերում։ Այդ համատեքստում նա օրինակ է բերել Ռուսաստան–Հայաստան առևտրի ծավալի աճը։

«Այս տարի արդեն չորս միլիարդ դոլար է», – պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացված տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հարցին՝ ավելացնելով, որ խոսքը այս տարվա տվյալների մասին է։ Սակայն ՌԴ նախագահը չհամաձայնեց և նշեց, որ թիվն ավելի մեծ է։

Հայաստանի վարչապետը հիշեցրեց նաև նախորդ տարվա ցուցանիշները՝ նշելով. «Անցած տարի մոտ ինը միլիարդ դոլար էր»։

Պուտինը կրկին հակադարձեց՝ պնդելով, որ այդ թիվը նաև նախորդ տարի ավելի բարձր է եղել և այս տարի կշարունակի աճել։ «Ավելի մեծ։ Անցած տարի էլ ավելի բարձր էր, այս տարի էլ ավելի բարձր կլինի։ Դա ակնհայտ է», – հայտարարել է ՌԴ նախագահը։