Վլադիմիր Պուտին. Ռուսաստանն ու Չինաստանը չեն ստեղծում աշխարհակարգը, մենք միայն ձևավորում ենք այն

22:26, 20.06.2025

Ռուսաստանն ու Չինաստանը չեն ստեղծում աշխարհակարգը, մենք միայն ձևավորում ենք այն,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում։

«Նոր աշխարհակարգը բնականաբար է ի հայտ գալիս, այն նման է արևածագի։ Այն անխուսափելի է, և մենք այն ձևավորում ենք և, հնարավոր է, ճանապարհ ենք հարթում այս գործընթացի համար, որպեսզի այն ավելի հավասարակշռված լինի և համապատասխանի երկրների մեծամասնության շահերին», – նշել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կողմ է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, որտեղ բոլորը կհամաձայնվեն միմյանց հետ և կգտնեն ընդհանուր լուծում։

Նմանատիպ