Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայի կողմից կապիտուլյացիայի, մենք պահանջում ենք իրականության ճանաչում
Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայի կողմից կապիտուլյացիայի, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում։
«Մենք պահանջում ենք այն իրականության ճանաչումը, որը ձևավորվել է տեղում», – հայտարարել է Պուտինը։
Ինչպես նշում է Պուտինը, մեկ երկրի անվտանգության ապահովումը չպետք է լինի մեկ այլ պետության հաշվին։