Վլադիմիր Պուտին. Մեր երկիրը ձգտում է խաղաղության, Կիևը և նրան աջակցող մայրաքաղաքները պատրաստ չեն, մինչ այդ Ռուսաստանը հետևողականորեն կշարունակի հասնել իր նպատակներին

19:26, 15.01.2026

Մենք հավատում ենք, որ օգտակար կլիներ վերադառնալ էական քննարկումներին՝ ուժեղացնելու այն պայմանները, որոնցում հնարավոր կլինի Ուկրաինայում հակամարտության խաղաղ լուծում, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ՝ այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ՌԴ-ն բազմիցս առաջարկել է նոր, վստահելի և արդար անվտանգության համակարգ ստեղծել եվրոպական և գլոբալ մակարդակներում։

Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը Ռուսաստանի օրինական շահերի երկարաժամկետ անտեսման և ՌԴ անվտանգության համար վտանգների կանխամտածված ձևավորման ուղու ուղիղ հետևանքն է։

Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։

«Մեր երկիրը ձգտում է երկարաժամկետ և կայուն խաղաղության, որը հուսալիորեն կապահովի բոլորի անվտանգությունը։ Բոլորը, այդ թվում՝ Կիևը և նրա աջակից մայրաքաղաքները, դեռ պատրաստ չեն դրա համար։ Սակայն մենք հույս ունենք, որ այս անհրաժեշտության գիտակցումը վաղ թե ուշ տեղի կունենա։ Մինչ այդ՝ Ռուսաստանը հետևողականորեն շարունակելու է իր նպատակների իրագործումը», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Նմանատիպ