Վիզայի ազատականացումը վերանայման ենթակա չէ. Դիրկ Վիզեն
Վիզայի ազատականացումը վերանայման ենթակա չէ. Դիրկ Վիզեն

Վիզայի ազատականացումը վերանայման ենթակա չէ, դա միակ ճիշտ որոշումն է,- հայտարարել է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և «Արևելյան գործընկերության» երկրների հարցերով Գերմանիայի կառավարության համակարգող, Բունդեսթագի անդամ Դիրկ Վիզեն՝ Վրաստանի Առաջին ալիքի «Շաբաթվա հարցազրույց» հաղորդմանը հյուրընկալվելիս:

«Դա կարող եմ ասել, որպես Գերմանիայի Բունդեսթագի անդամ, որպես դաշնային կառավարության ներկայացուցիչ: Չնայած չարաշահելու բազմաթիվ փաստերին, սա ճիշտ և կարևոր որոշում է: Մենք շարունակում ենք համագործակցությունը կառավարության և տարբեր համապատասխան կառույցների հետ»,- հայտարարել է Վիզեն:

Այս հայտարարությամբ Դիրկ Վիզեն պատասխանել է հաղորդավարի հարցին, Գերմանիայում վրացական հանցագործության ավելացման և աղքատությունից փախած, ապաստան փնտրող քաղաքացիների պատճառով, հնարավոր է թե ոչ Վրաստանի համար կասեցվի Եվրամիության անդամ երկրների հետ անայցագրային ռեժիմը: