Վիզայի ազատականացումը ոչ միայն առանց վիզա ուղևորվելու իրավունք է, այլ մեծագույն քաղաքական քայլ Եվրամիության կողմից. Կվիրիկաշվիլի
Քայլերը, որոնք անում է Վրաստանի իշխանությունը, որպեսզի առավելագույնս խուսափենք անայցագրային ռեժիմը խախտողների քանակի աճից, պարտադիր կտա արդյունք և իհարկե կկարողանանք պահպանել այդ մեծագույն բարիքը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության այսօրվա նիստին:
Ինչպես նշել է վարչապետը, կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգուշությամբ վերաբերվի այդ ձեռքբերմանը:
«Վաղը, մարտի 28-ին, մեկ տարի է անցնում վիզայի ազատակացում ստանալուց: Վրաստանը հասել է նրան, որ մեր քաղաքացիները ազատ տեղաշարժվում են Եվրամիության, Շենգենի գոտու երկրներում, սակայն սա ոչ միայն առանց վիզա ուղևորվելու իրավունք է, այլ մեծագույն քաղաքական քայլ Եվրամիության կողմից, մեր գործընկերների կողմից և մեծագույն վստահության արտահայտչություն»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: