Վիտալի Կլիչկոն կոչ է անում բնակիչներին ժամանակավորապես լքել մայրաքաղաքը՝ Կիևի ռմբակոծությունից հետո ջեռուցման լայնածավալ անջատումների պատճառով
Ռմբակոծության հետևանքով ջեռուցման լայնածավալ անջատումների ֆոնին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է անում բնակիչներին ժամանակավորապես լքել մայրաքաղաքը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ուկրաինայի մայրաքաղաքում մինչև 6000 բնակելի շենք մնացել է առանց ջեռուցման՝ Կիևի այսօրվա ռուսական ռմբակոծությունից հետո։ Քաղաքում նաև ջրամատակարարման խափանումներ են նկատվում։
Ըստ Կլիչկոյի՝ հունվարի 9-ի գիշերը Կիևի վրա հարձակումը ամենացավոտն էր մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքների համար։
«Քաղաքային ծառայությունները գործում են արտակարգ ռեժիմով։ Ցավոք, առաջիկա օրերին եղանակային պայմանները կանխատեսվում են դժվար։ Ես կոչ եմ անում մայրաքաղաքի բնակիչներին, ովքեր կարող են ժամանակավորապես լքել քաղաքը և գնալ այնպիսի վայրեր, որտեղ կան էլեկտրաէներգիայի և ջերմության այլընտրանքային աղբյուրներ, դա անել», – ասել է Վիտալի Կլիչկոն։