Վիլնյուսի տեսարժան վայրերն այսօր վառվելու են Վրաստանի դրոշի գույներով
Վիլնյուսի տեսարժան վայրերն այսօր վառվելու են Վրաստանի դրոշի գույներով

Լիտվայի Վիլնյուս մայրաքաղաքի տեսարժան վայրերը այսօր վառվելու են Վրաստանի դրոշի գույներով:

Անկախության օրվա կապակցությամբ Վրաստանի դրոշի գույներով են վառվելու Վիլնյուսի երեք կամուրջը և կարևոր տեսարժան վայրերից մեկը՝ Երեք խաչի հուշարձանը:

Վրաստանի անկախության օրը, մայիսի 26-ին Վրաստանի դրոշի գույներով են վառվելու աշխարհի տարբեր տեսարժան վայրեր:

Սլովենիայում Վրաստանի ազգային խորհրդարանիշի գույներն է ստանալու Լյուբլյանայի բերդ-ամրոցը: Թուրքիայում, Անկարա քաղաքում «զույգ երկնաքերները»:

Վրաստանի հոբելյանական ամսաթիվը նշելու կապակցությամբ Վրաստանի դրոշները բարձրացվելու են Էստոնիայի տարբեր քաղաքներում:

Վրաստանի ազգային խորհրդանիշը ցուցադրված է լինելու նաև Իռլանդիայում, Դուբլինի կենտրոնում, Կանադայում: