Վիկտոր Օրբան. Եվրոպացիների 3/4-ը դեմ է Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցությանը, Բրյուսելը հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը

14:13, 29.01.2026

Եվրոպացիների երեք քառորդը դեմ է Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցությանը, սոցիալական ցանցերում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Օրբանի խոսքով՝ Բրյուսելը հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը, և միայն մի քանի եվրոպական երկրներ ունեն Բրյուսելի կամքին դիմակայելու ուժ։

«Հունգարացիների 95 տոկոսը մերժել է Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցությունը, քանի որ ցանկանում է պաշտպանել մեր ֆերմերներին, մեր ընտանիքների անվտանգությունը և Հունգարիայում խաղաղությունը», – գրել է Օրբանը։

Նմանատիպ