Վիկտոր Օրբան. Եթե Եվրոպան իրական խաղաղություն է ուզում, պատերազմի ծրագրերը պետք է չեղարկվեն, և ամեն ինչ պետք է վերանայվի
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Եվրոպայի անվտանգության քաղաքականության հետ։
Օրբանի խոսքով՝ խաղաղությունը պետք է ձեռք բերվի, իսկ հետո՝ ամրապնդվի ուժով։
«Եթե Եվրոպան իսկապես ցանկանում է խաղաղություն, ապա պետք է հրաժարվի իր ռազմական պլաններից և վերանայի ամեն ինչ նորից։ Խաղաղությունը պետք է ձեռք բերվի և ամրապնդվի ուժով։ Ժամանակն է, որ Եվրոպան ընտրի ողջամտության ուղին», – գրել է Օրբանը սոցիալական ցանցում։