Վիկտոր Օրբան. Ծանրաբեռնված օր Վրաստանում, ինչպես սովորաբար լինում է ընտրություններից հետո, ոմանք ուրախ էին, մյուսները՝ ավելի քիչ, բայց մենք կանգնեցինք խաղաղության կողքին
Եվրամիության խորհուրդը նախագահող երկրի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցցանցում գրառում է կատարել Վրաստան կատարած այցի վերաբերյալ։
«Ծանրաբեռնված օր Վրաստանում։ Ինչպես սովորաբար լինում է ընտրություններից հետո, ոմանք ուրախ էին, մյուսները՝ ավելի քիչ, բայց մենք կանգնեցինք խաղաղության կողքին»,- գրել է Վիկտոր Օրբանը։
Հունգարիայի վարչապետը կառավարական պատվիրակության հետ հոկտեմբերի 28-29-ը Վրաստանում էր։ Պատվիրակության կազմում էին Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիիարտոն, Հունգարիայի տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադին, Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան, պետքարտուղար Յանոշ Մատեն և այլ պաշտոնյաներ։