Վիկտոր Օրբան. Մենք չենք ընդունի որևէ միգրանտի և չենք վճարի ուրիշների միգրանտների համար, Հունգարիան չի կիրառի միգրացիոն համաձայնագրի միջոցառումները, սկսվում է ապստամբությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սկսում է «ապստամբություն» Եվրոպական միության միգրացիոն համաձայնագրի դեմ։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։
«Այսօրվա որոշմամբ Բրյուսելը փորձում է ստիպել Հունգարիային կամ ավելի շատ վճարել, կամ ընդունել միգրանտներ։ Դա անընդունելի է։ Հունգարիան արդեն բավականին մեծ ծախսեր է կրում միության արտաքին սահմանների պաշտպանման համար։ Մենք չենք ընդունի ոչ մի միգրանտ և չենք վճարի ուրիշների միգրանտների համար։ Հունգարիան չի իրականացնի միգրացիոն պակտով նախատեսված միջոցառումները։ Ապստամբությունը սկսվում է», – գրել է Օրբանը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովում համաձայնության են եկել, որ Լեհաստանը, Չեխիան, Էստոնիան, Խորվաթիան, Բուլղարիան և Ավստրիան ենթարկվում են լուրջ միգրացիոն ճնշման, և կարող են մասնակիորեն կամ ամբողջությամբ ազատվել միգրանտների բաշխման եվրոպական մեխանիզմից։