Վիկտոր Օրբան. Մենք աշխատում ենք ռուսական նավթային ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու ուղիների վրա

11:13, 24.10.2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ աշխատում է ռուսական նավթային ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու ուղիների վրա։

Օրբանը նշել է, որ պատժամիջոցների մասին խոսել է նաև հունգարական նավթագազային Mol ընկերության հետ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ։ Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվել «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ Նոր պատժամիջոցները նպատակ ունեն մեծացնել ճնշումը Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա և սահմանափակել Կրեմլի՝ պատերազմը շարունակելու համար եկամուտ ստանալու կարողությունը։

Նմանատիպ