Վիկտոր Օրբան. Այսօր ես խոսեցի Պուտինի հետ, սա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ամենավտանգավոր շաբաթներն են, մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր դիվանագիտական ​​քայլերը ի օգուտ հրադադարի և խաղաղ բանակցությունների

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին սոցցանցում գրառում է Հունգարիայի վարչապետը։

«Այսօր առավոտյան ես մեկժամյա հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ամենավտանգավոր շաբաթներն են։ Մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր դիվանագիտական ​​քայլերը ի օգուտ հրադադարի և խաղաղ բանակցությունների»,- ասված է Վիկտոր Օրբանի հայտարարության մեջ։