Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 35, վիրավորվել՝ 299 մարդ
Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել՝ 299-ը։ Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, բնական աղետի պատճառով երկրի մի քանի շրջաններում խափանվել է էլեկտրամատակարարումը։ Վնասվել է 3300 տուն, ջրի տակ է անցել ավելի քան 120 հազար հեկտար վարելահող։
Օդերեւութաբանական գործակալությունը չի բացառում, որ թայֆունի հետեւանքով առաջացած սողանքները եւ հեղեղումները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին հանրապետության տարբեր շրջաններում։
Վիետնամից առաջ «Յագի» թայֆունը հարվածել է հարավային Չինաստանին և Ֆիլիպիններին, որի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։