Վետերան կոչումը առաջացնում է առանձնահատուկ ակնածանք և նրանց կողմից արված գործը մեզ հնարավորություն է տալիս ապրել խաղաղ երկրում. Կվիրիկաշվիլի
Վետերան կոչումը առաջացնում է առանձնահատուկ ակնածանք և նրանց կողմից արված գործը մեզ հնարավորություն է տալիս ապրել խաղաղ երկրում. Կվիրիկաշվիլի

«Վետերան կոչումը առաջացնում է առանձնահատուկ ակնածանք և նրանց կողմից արված գործը մեզ հնարավորություն է տալիս ապրել խաղաղ երկրում և այդ խաղաղությամբ կառուցել մեր երեխաների ապագան»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է վետերանների նոր շենքի բացման արարողության ժամանակ:

Վարչապետը շնորհավորել է վետերաններին նորաբաց շենքի կապակցությամբ և նշել, որ այս օրը ուրախացնող է, քանզի հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել նրանց:

«Շնորհավորում եմ ձեզ նոր շենքի բացման կապակցությամբ: Ես այսօր շատ ուրախ եմ, քանզի հնարավորություն է տրվում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել և ասել, որ հպարտանում ենք ձեզանով: Վետերան կոչումը իսկապես առաջացնում է առանձնահատուկ ակնածանք և ձեր արված գործերը  մեզ հնարավորություն է տալիս ապրել խաղաղ երկրում և այդ խաղաղությամբ կառուցել մեր երեխաների ապագան»,-նշել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը հնարավորություն կտա էլ ավելի ուշադրություն դարձնել վետերաններին: