Զինծառայողները կանգնել են անպատվության իրականության դեմ, թույլ չենք տա, որ վրաց բանակը որևէ մեկը օգտագործի իր նպատակների համար. Գեներալ Գիորգի Սուրմավա

13:37, 13.11.2018

Մենք զինծառայողներս կանգնել ենք անպատվության դեմ, թույլ չենք տա, որ վրաց բանակը որևէ մեկը օգտագործի իր նպատակների համար,-այս մասին գեներալ Գիորգի Սուրմավան հայտարարել է վետերանների գործերով պետական ծառայությունում տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ: Նա կոչ է արել զինակիցներին, թույլ չտան զինված ուժերում հրահրեն արճակատումը:

«Վերջին օրերի ընթացքում մենք կանգնել ենք անպատվության իրականության առջև: Որոշ քաղաքական ուժերի կողմից նպատակաուղղված  իրականացվում է Վրաստանի զինված ուժերի քաղաքականացման և որոշ գործողություններին ներգրավելու փորձ: Մենք զինվորականներս, վետերանները, սպաները, մեր երկրի շարքային զինվորները, որոնքսեփական կյանքի գնով պաշտպանել ենք մեր հայրենիքը՝ Աբխազիայում, Սամաչաբլոյում, 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ: Մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը բանակը օգտագործի սեփական նպատակների համար:

Իմ սիրելի զինակիցներ, ոչ մեկի թույլ չտաք ձեր զինվորական համազգեստը, զոհված զինվորների հիշատակը օգտագործի որպես քաղաքական զենք:

Վրաց բանակը մշտապես ծառայել է հայրենիքին և սեփական ժողովրդի հետաքրքրություններին: Վրացական զինված ուժերը կանգնած են ոչ թե որևէ քաղաքական ուժի, այլ երկրի պաշտպանության համար»,-հայտարարել է Գիորգի Սուրմավան:

Վետերանների գործերով պետական ծառայության տնօրեն Վլադիմեր Իմնաձեն հայտարարում է, որ այս հայտարարությամբ նրանք արձագանքել են Դևի Ճանկոտաձեի հայտարարությանը:

 

Նմանատիպ