Վերսկսվել է Թուշեթիից քաղաքացիների, այդ թվում զբոսաշրջիկների ուղղաթիռով տարհանման գործողությունը
Վերսկսվել է Թուշեթիից քաղաքացիների, այդ թվում զբոսաշրջիկների ուղղաթիռով տարհանման գործողությունը

Վերսկսվել է Թուշեթիից զբոսաշրջիկների և տեղացիների տարհանման գործընթացը: Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության վարչության ուղղաթիռն արդեն 50 մարդ է տեղափոխել Թելավիի օդանավակայան:

«Մեկ չվերթ է իրականացվել, 50 մարդ է տեղափոխվել: Եվս երկու չվերթ կիրականացվի: Այլ գյուղերի բնակիչներին ու զբոսաշրջիկներին մեքենայով տեղափոխում են Օմալո: Նրանք հավաքվում են այնտեղ, ապա տեղափոխվում ուղղաթիռով», – ասել է Կախեթիի նահանգապետ Իրակլի Շիոշվիլին:

Սեպտեմբերի 24-ին, Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհին հորդառատ անձրևների պատճառով վնասվել է Թուշեթին կապող ճանապարհը: Վրաստանի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Օմալոյից և նրա հարակից գյուղերից Թելավի տեղափոխելու գործընթացին միացել են, հրշեջ -փրկարարական վարչության անձնակազմի անդամները և սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը: