Վերջին ժամանակներում հաճախակի դարձած բարձր մակարդակի հանդիպումներն առավել կօգնեն, որպեսզի նոր հարթակի վրա դնենք ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները. Մամուկա Բախտաձե
Վերջին ժամանակներում հաճախակի դարձած բարձր մակարդակի հանդիպումներն առավել կօգնեն, որպեսզի նոր հարթակի վրա դնենք ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները,- այս մասին նշել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բաթումիում, Վրաստանի պաշտպանության և անվտանգության 12-րդ կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալիս:
«Ցանկանում են առանձնահատուկ նշել այն մեծ հաջողությունը, որը վերջին տարիներին ունենք մեր ռազմավարական գործընկերոջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ցանկանում եմ արձագանքել ԱՄՆ-ի ազգային անվտանգության քարտուղար Ջոն Բոլթոնի այցին: Կարծում եմ, նշված այցերը և վերջին ժամանակ հաճախակի դարձած բարձր մակարդակի հանդիպումները առավել կօգնեն, որպեսզի նոր հարթակի վրա դնենք մեր հարաբերությունները: Բնական է, այս հարաբերություններում գլխավոր ուղղությունն է լինելու անվտանգությունը և պաշտպանությունը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով, մի քանի օր առաջ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարից ստացել է նամակ, որում գեներալ Մատիսը շնորհակալություն է հայտնում պաշտպանության ոլորտում անցկացված բարեփոխումների համար: