Վերջին տվյալներով՝ Չեռնիգովում ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 136-ը
Վերջին տվյալներով՝ Չեռնիգովում ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 136-ը

Չեռնիգովում ռուսական հրթիռային հարձակման վայրում ավարտվել է որոնողափրկարարական աշխատանքները։ Վերջին տվյալներով՝ յոթ մարդ զոհվել է, 136-ը՝ վիրավորվել։

Այս մասին Telegram-ի ալիքում գրում է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Կլիմենկոյի խոսքով՝ վիրավորների թվում կա 15 երեխա և 15 ոստիկան։

Հիշեցնենք՝ երեկ կեսօրին, ռուսական ուժերը բալիստիկ հրթիռով գրոհել են Չեռնիգովի կենտրոնը։ Հարվածը հասցվել է դրամատիկական թատրոնի վրա, որտեղ անցկացվում էր անօդաչու թռչող սարքեր արտադրողների և օդային հետախուզության դպրոցների ներկայացուցիչների հավաք։

Ավելի ուշ ռուսական պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ հարվածի թիրախը եղել է «Ուկրաինայի զինված ուժերի մարտական ​​անօդաչու թռչող սարքերի ռազմական մասնագետների հավաքը»։