Վերջին տուրի անոնսը. C խումբ
Ավստրալիա – Պերու
Հունիսի 26: Սոչի, «Փիշտ» մարզահրապարակ, սկիզբը 18:00
Մրցավար ՝ Կարասյով (Ռուսաստան)
Դանիա – Ֆրանսիա
Հունիսի 26, Մոսկվա, «Լուժնիկի» մարզադաշտ, սկիզբը 18:00
Մրցավար՝ Ռիչի (Բրազիլիա)
Հերթական խաղային օրը սկսվում է C խմբի հանդիպումներով: Ավստրալիայի հավաքականը փորձելու է օգտվել վերջին շանսից, 1/8-րդ եզրափակիչ անցնելու համար: Դրա համար Ավստրալիան պետք է պարտության մատնի Պերուին, որը կորցրել է իր բոլոր շանսերը:
Բացի այդ, Ավստրալիան կախված է լինելու զուգահեռաբար ընթացող Դանիա-Ֆրանսիա հանդիպումից: Ֆրանսիան արդեն անցել է հաջորդ փուլ և խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար հարկավոր է խաղալ ոչ-ոքի: Հաղթանակի դեպքում Դանիան կզբաղեցնի առաջին տեղը, իսկ ոչ ոքի խաղալով նա կմնա երկրորդ տեղում: Դանիայի պարտության և Ավստրալիայի հաղթանակի դեպքում հաշվելու են այս թիմերի միջև գնակների տարբերությունը:
Նախորդ տուրերի հանդիպումները
Դանիա – Պերու 1:0
Գոլ ՝ 1:0 Պոուլսեն (59)
Ֆրանսիա – Ավստրալիա 2:1
Գոլեր՝ 1:0 գրիզման (58-11 մ.), 11 Եդինակ (62 – 11 մ.), 2:1 Բեհիչ (81 – սեփ. դարպ.)
Դանիա – Ավստրալիա 1:1
Գոլեր 1:0 Էրիքսեն (7), 1:1 Եդինակ (38 – 11 մ.)
Ֆրանսիա Պերու 1:0
Գոլ՝ 1:0 Մբապե (34)
Վերջին լուրեր
Դանիայի կազմում չի լինելու Յուսուփ Պոուլսենը և նրան փոխարինելու է Մարտին Բրեյտվեյտը: Հանդիպումը բաց է թողելու նաև Վիլյամ Կվիստը, որը դեռևս չի ապաքինվել առաջին տուրում ստացած վնասվածքից: Դիդյե Դեշամը հնարավոր է հանգստացնի՝ Պոլ Պոգբային և Բլեզ Մատուիդին, որոնք ունեն մեկական դեղին քարտ: Հնարավոր է հիմնական կազմ վերադառնա Կորենտեն Տոլիսոն: Ավստրալիայի հավաքականի հարձակվող Էնդրյու Նաբուտը վնասվածքի պատճառով բաց է թողելու հանդիպումը: Նրա փոխարեն հնարավոր է տեսնենք՝ Տոմի Յուրիչին, Ջեյմի Մակլարենին և Տիմ Կեհիլին: Պերուի հավաքականից Ջեֆերսոն Ֆարֆանը նույնպես չի մասնակցելու հանդիպմանը, նա պարապմունքի ժամանակ ստացել է լուրջ վնասվածք:
Թիմերի միջև հանդիպումները
Դանիան և Ֆրանսիան աշխարհի առաջնության շրջանակներում միմյանց հանդիպել են երկու անգամ: երկու անգամն էլ խմբի երրորդ տուրի հանդիպումներն էին: 1998 թվականին Ֆրանսիան հաղթել է 2:1 հաշվով, իսկ 2002 թվականին 2:0 հաշվով հաղթել է Դանիան: Մեծ մրցումներին թիմերը միմյանց հանդիպել են 5 անգամ և Ֆրանսիան հաղթել է երեքում: 2002 թվականից Ֆրանսիան Դանիային վերջին 7 հանդիպումներում հաղթել է վեց անգամ, իսկ մեկում պարտվել է: Ավստրալիան և Պերուն մինչ այս միմյանց չեն հանդիպել:
Հետաքրքիր փաստեր
- Դանիայի հավաքականի դարպաս ուղարկած վերջին երեք գնդակը պատկանում է Օլիվյե Ժիրուին
- Աշխարհի առաջնությունում Եվրոպական թիմերի դեմ, Դանիան վերջին 5 հանդիպումներից զիջել է 4-ը
- Մրցավարները 1998 թվականից ի վեր, Դանիայի հավաքականի դարպասների ուղղությամբ 11 մետրանոց չեն նշանակել
- Կրիստիան Էրիքսենը Դանիայի հավաքականում անցկացրած վերջին 20 հանդիպումներում խփել է 17 գոլ
- Ավստրալիան աշխարհի առաջնությունների շրջանակներում հարավ ամերիկյան թիմերի հետ հավաքել է մեկ միավոր և խփել մեկ գոլ
- Ավստրալիան աշխարհի առաջնությունների շրջանակներում վերջին 5 հանդիպումից պարտվել է չորսում
- Ավստրալիան աշխարհի առաջնությունների շրջանակներում, վերջին 15 հանդիպմանը չոր է պահել դարպասը միայն մեկ անգամ (1974 թ., Չիլի 0:0)
- Ավստրալիան աշխարհի առաջնության շրջանակներում վերջին երեք գոլը խփել է 11 մետրանոցների շնորհիվ
- Պերուն աշխարհի առաջնության շրջանակներում չի հաղթել վերջին 8 հանդիպումներում (+0=2-6)
- Պերուն այս առաջնությանը հավաքել է 27 հարված դեպի դարպասները, սակայն դեռ գոլ չի խփել:
Հնարավոր կազմերը
Դանիա՝ Շմեյխել- Դալսգաարդ, Կյաեր, Կրիստիանսեն, Լարսեն – Դիլեյն , Շիոնե – Բրեյտուեյտ, Էրիքսեն, Սիստո – Յորգենսեն:
Ֆրանսիա՝ Մանդանդա – Սիդիբե, վարան, Կիմպեմբե, Էրնանդես – Կանտե, Նզոնզի – Դեմբելե, Գրիզման, Լեմար – Ժիրու:
Ավստրալիա՝ Ռայան – Ռիսդոն, Սեյնսբերի, Միլիգան, Բեհիչ – Եդինակ, Մուի – Լեկի, Ռոգիչ, Կրուս – Արզան:
Պերու՝ Գալիես, Ադվինկուլա, Ռամոս, Սանտամարիա, Տրաուկո, Տապիա, Յոտուն, Կարիլիո, Կուեվա, Ֆլորես, Գերերո:
Հեղինակ -
Edgar Barsegyan